Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հյուրընկալվել էր Մհեր Բաղդասարյանի նոր՝ «Տետ ա տետ» հաղորդմանն ու անկեղծ զրույց ունեցել ամերիկյան կյանքի, ամեն ինչ 0-ից սկսելու, տեղափոխությունից հետո ունեցած բարդությունների, նախկին ամուսնու հետ հարաբերությունների, հայտնի սկանդալի և դրան հաջորդած ինքնասպանության ցանկության մասին: Դերասանուհին խոսել է նաև «Կյանքի խոսքի» հետևորդ լինելու մասին:
Անդրադառնալով նախկին ամուսնու հետ հարաբերություններին, նա ասաց, որ շատ լավ հարաբերություններ ունեն: Ամուսինն Անժելային սատարել է նաև հայտնի սեքս-սկանդալի ժամանակ:
«Նորմալ մարդկային հարաբերություններ ունենք: Ես չեմ ուզում, որ իմ երեխան թունավորված միջավայրում մեծանա: Հայկական իրականությունում բաժանված ծնողների մոտ շատ հաճախ երեխաները թիրախ են դառնում, ինչի պատճառով երեխաների ողնաշարն է կոտրվում: Ես ընտրել եմ խաղաղ արելու կարգավիճակը: Ի վերջո, ես այդ մարդու հետ ոչինչ չունեմ կիսելու: Նա շատ լավ, հիասքանչ, կրթված մարդ է, շատ լավ հայր։ Նա բարձր արժեքների տեր մարդ է»,- ասաց նա:
Ավելի մանրամսն՝ tert.am