ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն արժանի է քրեական պատասխանատվության. Տեր-Նակալյան. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն արժանի է քրեական պատասխանատվության. Տեր-Նակալյան. pastinfo.am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն արժանի է քրեական պատասխանատվության՝ ահմանադրական կարգը տապալելու փորձի և իշխանությունը բռնազավթելու,- ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ‹‹Ադեկվադ››-ի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նրա խոսքերով՝ Վահե Գրիգորյանը դատավոր է դարձել օրենքի խախտմամբ ու ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նաև իշխանության այդ թևը յուրացնել: «Նրա Տրոյական ձին, տառանը պետք է լինի Վահե Գրիգորյանը››,-ասաց Տեր-Նակալյանը:

Հարցին, կարելի՞ է ասել, որ Վահե Գրիգորյանի ԱԺ-ում արած հայտարարությամբ մեկնարկ տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումների նոր ալիքին՝ Նակալյանը պատասխանեց. ‹‹Ընդհանրապես ես կարծում եմ, որ դատարանները արգելափակելու հայտնի ֆարսը հենց նրա համար էր, որ փորձում էին Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնել, բայց սպասվածից քիչ մարդ հավաքվեց և ըստ էության իշխանությունում էլ այս հարցում միատարություն չկա››,-ասաց ‹‹Ադեկվադ›› կուսակցության անդամը:

Ըստ նրա՝ իշխանության «սորոսական» թեւը Նիկոլ Փաշինյանի նոր զարգացումներին չի աջակցում։ «Ցանկացած պարագայում սա սահմանադրական կարգի տապալման վտանգ է»,- ասաց մեր զրուցակիցը։

pastinfo.am



Նման նյութեր