Տապը, որը քամիները Եվրոպա են բերել Սահարայից, մինչև շաբաթվա վերջը կարող է ռեկորդային ցուցանիշների հասնել Ֆրանսիայում, Գերմանիայում և Բելգիայում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Տապի բարձրակետն այս երկրներում սպասվում է հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ հունիսի 27-ին և 28-ին:
Բելգիայում առավելագույն ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիուսի 35 աստիճանի: Բացի սովորական հանձնարարականներից, իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել հասարակական վայրերում, որտեղ օդափոխիչներ են տեղադրված, ներառյալ առևտրի կենտրոնները, թանգարանները և գրադարանները:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Օստենդ բելգիական առողջարանային քաղաքի քաղաքապետարանում, շոգ եղանակի կապակցությամբ իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել ձիերի սայլակառքերով հանգստացողների զբոսնելու վրա:
Համանման պահանջ է դրվել Բրյուգեում և Անտվերպենում, որոնք ամառային ամիսներին ընդունում են բազմաթիվ զբոսաշրջիկների: