
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում:
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 64 կգ քաշային կարգում Բաչկովը մեկնարկեց 1/8 եզրափակչից և 5:0 հաշվով առավելության հասավ իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ: Հաջորդ մենամարտը գյումրեցի մարզիկը կանցկացնի հունիսի26-ին:
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: