Տիմատիի և սիրելիի հանգստն օվկիանոսի ափին ու մոդելի հրապարակումները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիմատիի և սիրելիի հանգստն օվկիանոսի ափին ու մոդելի հրապարակումները

Black Star ապրանքնիշի հիրմնադիր, ռեփեր Տիմատին սիրելիի՝ Անաստասիա Ռեշետովայի հետ մեկնել է հանգստի: Զույգը չի շտապում հրապարակել, թե որտեղ են վայելում հանգիստը: Անաստասիան միայն հայտնել է, որ հագստանում են օվկիանոսի, ոչ թե ծովի ափին: Տիմատիի երկրպագուները գիտեն, որ նա սերֆինգի մեծ սիրահար է և հանգստի ժամանակ բաց չի թողնում սիրելի մարզաձևով զբաղվելու հնարավորությունը:

Տիմատին լուսանկար է հրապարակել միայն օդանավից, իսկ ահա Անաստասիան բավականին ակտիվ է լուսանկարներ հրապարակելու հարցում: Հղիության 6-րդ ամսում գտնվող մոդելը լուսանկարներ է հրապարակում նաև լողազգեստով՝ ցույց տալով, որ կազմվածքի փոփոխության արդյունքում շատ չի գիրացել:

Անաստասիան գրել է, որ իրեն հրաշալի է զգում օվկիանոսի ափին և չի ուզում վերադառնալ փոշոտ քաղաք:

Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Անաստասիան Մայամիում է, որտեղ էլ պատրաստվում է լույս աշխարհ բերել իր և Տիմատիի երեխային:

Մոդելն Ինստագրամում անդրադարձել է այս հարցին և գրել, որ ինքը Մայամիում չէ, ծննդաբերել էլ առայժմ չի պատրաստվում:

life.tert.am