Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ նախկին ամուսինը սպառնացել է «ինքնասպան լինել» դավաճանության սկանդալից հետո. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ նախկին ամուսինը սպառնացել է «ինքնասպան լինել» դավաճանության սկանդալից հետո. tert.am

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղերից Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ իր նախկին քաղաքացիական ամուսին Թրիստան Թոմփսոնը սպառնացել է «ինքնասպան լինել» վերջինիս դավաճանության սկանդալից հետո, հաղորդում է Daily Mail-ը:

Ավելի վաղ, «Քլիվլենդ Կավալյերս» բասկետբոլային թիմի 28-ամյա աստղ Թրիստան Թոմփսոնին, որը Քլոե Քարդաշյանի մեկամյա դստեր՝ Թրուի հայրն է, նկատել էին Քայլի Ջեների մտերիմ ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ համբուրվելիս:

Keeping Up with the Kardashians իրապատում շոուի «Դավաճանություն» վերնագրով եթերը նվիրված է եղել այդ իրադարձություններին: Եթերի ընթացքում Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջեները, հայտնել է, որ Ջորդինն իր համար «երկրորդ դուստր» էր:

«Մենք բոլորս լավ գիտեինք, թե նա (Թրիստանը) ինչի է ընդունակ: Ես լավ եմ ճանաչում նրան: Բայց երբևէ նման բան չէի սպասում Ջորդինից»,-հայտնել է Քրիս Ջեները:

Քլոեն նույնիսկ զանգ է տվել Թրիստանի և իր ընդհանուր ընկերոջը՝ համոզվելու, որ նրա հետ ամեն ինչ կարգին է և որ չի վնասել իրեն:

«Նա իմ խղճահարությունն արթնացնելու համար է նման բան ասել: Նշանակում է, որ ես ամեն առիթով պետք է ասեմ «ինքնասպա՞ն կլինեմ»: Անհեթեթություն»,- ասել է իրապատում շոուի աստղը:

tert.am