«Էն հարցը թող մնա բաց, առայժմ՝ կոնսենսուս մինուս մեկ…». Վահե Եփրիկյան
Advertisement 1000 x 90

«Էն հարցը թող մնա բաց, առայժմ՝ կոնսենսուս մինուս մեկ…». Վահե Եփրիկյան

Վահե Եփրիկյանի հրապարակումը.

«Մարդամեկին բացատրեք, որ շուտով ու հավերժ հիշելու ա Մերսեդեսը, որը նստելուց անմիջապես հետո մոռացել էր, որ իջել էր Ժիգուլուց…

Ափսոս՝ իր՝ Մերսեդես նստելու խաթեր համար պետությունը մնաց նույնիսկ առանց Ժիգուլու։

Մեծ հաշվով Քոչարյանը մնացյալից տարբերվում ա հենց էն դուխով, որ գլխարկին գրված չէ, Ինքը՝ գրավող ա ու դա փաստ ա՝ փաստ անառարկելի, Ինքը չի փոշմանել, որ չի պատժել, որովհետև պատժելու փոխարեն, զարգացրել ա, երկիրն առաջ ա մղել. նա ով զարգանալ անկարող է, ստիպված պետք է պատժի՝ մխիթարում է այդպես նվազն ինքն իրեն, թե սեփական ձախողումներն իրենը չեն՝ ուրիշն է մեղավոր, իսկ հզորացողը մեղավոր փնտրելու, նրան պատժելու ժամանակ չունի, և հենց էդ մտածելակերպի շնորհիվ էլ Արցախը չհանձնվեց,《Սերգո ջանն》էլ լավ էլ ապրեց…

Շուրջ մեկ ժամ տևած համապարփակ ու լայնասպեկտր հարցազրույցը փաստացի ապտակ էր ներկաներին ու դաս մնացյալին ու անկախ էն բանից՝ Քոչարյանը կլինի կալանքի տակ, թե ոչ, կլինի իշխանության, թե ոչ, միևնույն է՝ եղել ու մնալու է ուժի ու խելքի համատեղման մարմնավորում, և ո՛չ շուրջ տասնամյա վարկաբեկման փորձերը, ո՛չ ավելի քան մեկամյա պետական մակարդակով իրավաքաղաքական հետապնդումը չկարողացան կոտրել նրան, ջարդել նրա պայքարող ու հաղթող ոգին՝ էլի պինդ է, էլի պատրաստ է կռվել, առաջնորդել, զարգացնել ու շենացնել՝ հիրավի Հերոս է…

Ընդհանուր առմամբ՝ Քոչարյանի՝ Արցախի, արտաքին, ներքին քաղաքականության, տնտեսության և այլ սֆերաների վերաբերյալ տված լակոնիկ, սպառիչ պատասխանները նման էին բանաձևային ձևակերպումների, որ պետք էլ չէ քննարկել, այլ անհրաժեշտ է ընդունել ի գիտություն ու հենց այդպես էլ առաջնորդվել։

Իսկ էն հարցը թող մնա բաց, առայժմ՝ կոնսենսուս մինուս մեկ…»:



Նման նյութեր