«Թունավոր ծառից առողջ պտուղներ չեն լինում». Մհեր Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Թունավոր ծառից առողջ պտուղներ չեն լինում». Մհեր Ղազարյան

Մհեր Ղազարյանը ֆեյսբուքում գրել է.

«Թունավոր ծառից առողջ պտուղներ չեն լինում:

Հարգելի հարկատուներ, պարզապես հիշեք` դեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարան կա, ու իշխանությունները կգան ու կգնան, բայց սխալ դատական ակտերի համար բոլորս ենք վճարելու:

Ներքին իշխանամետ մանիպուլյացիաներից ու յուրովի մեկնաբանություններից բացի, գոյություն ունի, միջազգային իրավաբանական հանրություն ի դեմս Վենետիկի հանձնաժողովի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կառույցների:

ԵԽԽՎ-ն ու Վենետիկը հանձնաժողովը խոշորացույցով հետևում են իրավական համակարգի խեղաթյուրմանը, իրավունքի գերակայության արժեզրկմանը, տարրական 6-րդ հոդվածի կոպտագույն խախտմանը, սահմանադրական արդարադատության` ի դեմս Սահմանադրական դատարանի արժեզրկման փորձերին, դատավորի նկատմամբ հարգանքի ու պատվի նվաստեցմանը, ինչու չէ նաև սահմանադրական արդարադատությանը միջամտությանը և այլն (շարքը կարելի է դեռ երկար թվարկել) վերջին ժամանակաշրջանում:

Օրեքնի երկիր ունենալու վեհ նպատակին չպետք է հասնել խեղաթյուրելով, քանդելով ու արժեզրկելով իրավունքի էությունը»:



Նման նյութեր