Համաշխարհային աստղերը տարբեր երկրներից հրավերներ ստանալիս ներկայացնում են իրենց պահանջները, որոնք բավարարվելու դեպքում սիրով համաձայնում են առաջարկին։ Սովորաբար այդ պահանջները լինում են մասնավոր օդանավ, բարձրակարգ հյուրանոց, անվտանգության ապահովում, դիմահարդար, վարսահարդար, համապատասխան սնունդ։ Սակայն պարզվում է, Լինդսի Լոհանի պահանջների ցուցակը փոքր-ինչ տարբերվում է։
Լոհանի անձնական կյանքի վերաբերյալ ռուսական «Пусть говорят» շոուն ցանկացել է հատուկ ռեպորտաժ պատրաստել և հրավիրել է Լոհանին։ Բնականաբար, խմբագրությունը պատրաստ է եղել իմանալ հանրահայտ պահանջների ցուցակը։ Այսպիսով, 30-ամյա դերասանուհին պահանջել է՝ մասնավոր թռիչք, անվտանգություն, Ռուսաստան մուտքի մեկ տարվա արտոնագիր, 500000 բրիտանական ֆունտ ստերլինգ, վարսավիր, դիմահարդար ու մատնահարդար՝ օդանավում, շքեղ պենտհաուս։ Բայց ամենահետաքրքիրը ցուցակի հետևյալ երկու կետերն են՝ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և մի քանի լուսանկար նրա հետ։
TMZ-ի փոխանցմամբ՝ դերասանուհին բանակցել է շոուի կազմակերպիչների հետ, որոնք համաձայնել են նրա մի քանի պահանջներին։