
Քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չեմ զլանա նորից այս թեման բարձրաձայնել:
Հիմա պատկերացրեք Վրաստանը չունենար 2 բավականին նորմալ ավիափոխադրողներ՝ Georgian ու Airzena:
Պուծինը թքած ունենալով, թե իր քաղաքացիների, թե տնտեսավարող սուբյեկների վրա, իսկ այդտեղ միլիոնավոր մարդիկ են զբաղված այդ ինդուստրիաում, տուրիզմի ոլորտից մինչեւ ավիափոխադրումներ, միապետին բնորոշ հրահանգում է դադարեցնել թռիչքները դեպի Վրաստան:
Իսկ մենք, հայերս փոխանակ հետեւություն անենք ու մտածենք մեր ավիափոխադրողը ստեղծել, որ նույնը կարող է մեր նկատմամբ իրականացվի, լծվում ենք էժանագին հավերժ եղբայրության սկզբունքին, բարիշացնել մեր երկու “եղբայր” ժողովուրդներին, տրամադրելով մեր չեղածը:
Ու ինչ որ մարդիկ հիմա ձեռքերը շփում են ուրախությունից , որ լրացուցիչ գումար աշխատելու լավ հնարավորություն է ստեղծվել, միայն թե ոչինչ չստեղծեն ու գոյատեւեն օտարի հիմարության հաշվին:
Հայկական Ավիաուղիներ… միայն հաճելի հուշեր…»: