Խանութի տնօրինությունն աշխատանքի է ընդունում երիտասարդ վաճառողի:
Առաջին աշխատանքային օրվա վերջում տնօրենը հետաքրքրվում է.
– Դե, տղաս, քանի՞ հաճախորդ ես ունեցել, քանիսի՞ն ես սպասարկել:
– Մեկ… պարոն, այսօր կարողացել եմ սպասարկել միայն մեկ հաճախորդի:
– Ի՞նչ… Եվ որքան գումարի առևտուր է նա արել…
– 104 937 դոլար և 17 ցենտի առևտուր է արել, պարո՛ն:
– …Ի՜… Ինչպե՞ս թե… Եվ, ի՞նչ ես նրան վաճառել:
– Ամենասկզբում՝ փոքրիկ ձկնորսական կեռիկ, պարոն: Հետո, ավելի մեծ կեռիկ, հետո՝ է՛լ ավելի մեծ կեռիկ: Դրանից հետո նա գնեց նոր կարթաձող: Հարցրեցի, թե որտե՞ղ է պատրաստվում ձուկ որսալ: Ասաց՝ լճափին, դե, ես էլ առաջարկեցի միանգամից մոտորանավակ գնել: Երբ նավակը ձևակերպեց, հետաքրքրվեցի, թե ինչով է տեղափոխելու նավակը: Իր տրամադրության տակ փոքրիկ «Տոյոտա» էր… առաջարկեցի նոր ամենագնաց՝ գնեց, և սլացավ իր նոր «Լենդ Կրուզերով»:
– Ուզում ես ասել, որ ձկնորսական կեռիկի համար խանութ եկած մարդուն «սաղացրել» ես մոտորանավակ և «Լենդ Կրուզե՞ր»…
– …Պարոն, այդքան էլ այդպես չէ… Իրականում նա ուզում էր կնոջ համար տակդիրներ գնել: Դե, ես էլ ասացի, եթե ձեր հանգստյան օրերն այդպես փչացրել են, չե՞ք կամենա ձկնորսության գնալ:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը