ԶԼՄ կիքսերի և Մամեդյարովի «խաղաղապահների» արկածները. ի՞նչ մնաց cache-ում. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԶԼՄ կիքսերի և Մամեդյարովի «խաղաղապահների» արկածները. ի՞նչ մնաց cache-ում. armeniasputnik.am

Փոքր ապատեղեկատվությունը մասշտաբային էֆեկտով ներթափանցել էր ադրբեջանական ԶԼՄ–ներ, այնուհետև նաև հայկական մեդիա դաշտ։

Հունիսի 20-ին ԱՄՆ մայրաքաղաքում բանակցություններ անցկացվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ` Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև։ Հանդիպմանը մասնակցեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա)։

անդիպումից հետո, ինչպես միշտ համանախագահները հանդես են եկել ստանդարտ հայտարարություններով, որտեղ համառորեն կոչ են արել կողմերին անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմն ու զերծ մնալ սադրիչ քայլերից։ Խոսքը, մասնավորապես, շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով  դիպուկահարների գործողությունների և ինժեներական աշխատանքների մասին է։

Մի քանի օր անց` հունիսի 24-ին Մամեդյարովը մամուլի ասուլիս տվեց, որտեղ պատմեց Վաշինգտոնի հետ քննարկած հարցերի մանրամասները։

Այստեղ սկսվում է  ամենահետաքրքիրը։

Բանն այն է, որ մի շարք ադրբեջանական ԶԼՄ–ներում, վերոնշյալ բառերից բացի տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Մամեդյարովը հայտարարել է` «միջնորդները առաջարկել են դուրս բերել Արցախից զորքերն ու խաղաղապահներ մտցնել»։

Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից

Ավելի ուշ այս հայտարարությունը սահուն ներթափանցեց մի շարք հայկական ԶԼՄ–ներ։

Նշենք, որ որոշ դեպքերում լրատվական կայքերը հղում էին անում Ինտերֆաքս–Ադրբեջանին, բայց ոչ բոլոր, անկախ տեքստի նմանությունից։ Իրականում Ինտերֆաքսի նորությունը այժմ նման ձևակերպում չի պարունակում։

Սակայն նման ձևակերպում է պարունակում նրա պատճենը քեշում։

Ամբողջությամբ՝  armeniasputnik.am 



Նման նյութեր