Գերմանական Siemens ընկերությունը «Երևան-2» գազատուրբինային ջերմաէլեկտրակայանի կառուցման համար արդիական սարքավորումներ կմատակարարի: Այս մասին հայտնում է Siemens ընկերության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Siemens ընկերությունը 20 տարի իրականացնելու է ՋԷԿ-ի սպասարկումը: ՋԷԿ-ի կառուցման և շահագործման համար ստեղծված ArmPower ընկերությունում Siemens-ը 40 տոկոս բաժին ունի: «Երևան-2» նախագիծը Siemens-ի համար Հայաստանից ամենախոշոր պատվերն է:
«Ռենկո» ընկերությունը պատասխանատու է ՋԷԿ-ի նախագծման և կառուցման աշխատանքների համար և «Սիմեսթ» ընկերության հետ հանդիսանում է ArmPower ընկերության 60 տոկոս բաժնետերը: