Մինչև 2030 թվականն ավելի քան 120 մլն մարդ կաղքատանա երաշտների, հեղեղումների և կլիմայի փոփոխության հետ կապված բնական այլ երևույթների պատճառով: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկույցում, որը հրապարակվել է այս շաբաթ:
«Կլիմայի փոփոխությունը կարող է ի չիք դարձնել վերջին 50 տարվա բարեփոխումները գլոբալ առողջապահության և աղքատության կրճատման բնագավառում: Միջին դասի ընտանիքները զարգացած երկրներում կարող են աղքատանալ: Համաշխարհային բանկի գնահատումներով՝ եթե անհապաղ գործողություններ չձեռնարկվեն, մինչև 2030 թվականն աշխարհում 120 մլն մարդ կհայտնվի աղքատության ճիրաններում… Միայն Հարավային Ասիայում 800 մլն մարդ ապրում է թեժ կլիմայական կետերում, մինչև 2050 թվականը նրանց կյանքի պայմանները միայն կվատանան»,- ասված է զեկույցում:
Մինչև 2030 թվականը կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել 120 մլն մարդու աղքատացման. ՄԱԿ
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ