Լեդի Գագայի և Բրեդլի Քուպերի «Աստղ ծնվեց» երաժշտական ալբոմը, որը թողարկվել է 2018 թվականին, դարձել է արդիականության ամենավաճառվող ձայնապնակը: Այդ մասին հաղորդել է Variety-ն:
Թրեքների ժողովածուն ամբողջ աշխարհում վաճառվել է վեց միլիոն օրինակ քանակով: Նաև ԱՄՆ-ի Ձայնագրող ընկերությունների ասոցիացիան (RIAA) հայտարարել է, որ «Աստղ ծնվեց» ալբոմը երկու անգամ դարձել է պլատինե: Այդ ձայնապնակը դարձել է Billboard 200 հիթ-շքերթի առաջատարը, իսկ Shallow կոմպոզիցիան, որը Լեդի Գագային և Բրեդլի Քուպերին «Օսկար» մրցանակ բերեց «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում («Աստղ ծնվեց»), Billboard Hot 100-ի վերին հորիզոնականները զբաղեցրել է 2019 թվականի մարտին: