Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը չնայած մայրացել է ընդամենը հինգ ամիս առաջ, սակայն արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ եթերում է։ Սիմայի դուստրը՝ Վիկտորյան հինգ ամսական է։ Հաղորդավարուհին Tert.am Life-ի հետ զրուցել է մայրությունը՝ հեռուստատեսային կյանքի հետ համատեղելու, մայրանալուց հետո նախկին քաշը վերադարձնելու և դստեր հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնելու մասին։
«Ես նախապես էի պլանավորել, որ բալիկի ծնունդից հետո շատ արագ վերադառնալու եմ աշխատանքի և նույնիսկ ավելի շուտ էի մտածում, որ եթեր դուրս գամ, ուղղակի մի փոքր խոչընդոտ եղավ։ Բայց, ամեն դեպքում, կարողացա եթերում լինել արդեն մայիս ամսից։ Իրականում որևէ բարդություն չի եղել համատեղելու հետ կապված, որովհետև իմ աշխատանքն այնպիսին է, որ զբաղվածությունս ընդամենը երեք ժամ է և տանից շատ քիչ ժամանակով եմ բացակայում»,- ասաց հաղորդավարուհին ու ավելացրեց, որ այն ընթացքում, երբ ինքը տանը տանը չէ բալիկը մնում է տատիկի՝ Սիմայի մայրիկի մոտ։
Չնայած շատ արագ եթերում հայտնվելուն, ամեն դեպքում, հաղորդավարուհու խոսքով իր մոտ կարճ, սակայն եղել է հետծննդաբերական ընկճախտ․ «Ինձ մոտ եղավ հետծննդաբերական այն շրջանը, երբ մի փոքր ավելի զգայուն էի դարձել, ինչ-որ բաներից ավելի նյարդային էի և ես այդ փուլը վերագրեցի հետծննդաբերական ընկճախտ ասվածին։ Իսկ դրանից հետո արդեն ամեն ինչ իր հունով գնում է, ինչպես մինչ այդ ապրել, շարժվել եմ, նույն կերպ էլ հիմա եմ շարունակում ապրել։ Այսինքն մայրանալուց հետո կենսակերպի հետ կապված զգալի փոփոխություններ չեն եղել և իմ կյանքում ավելացել է իմ բալիկը։ Իրականում հիմա ամեն ինչ դստերս շուրջն է պտտվում, բայց ես աշխատում եմ չմոռանալ նաև ինձ։ Այն ամենով ինչով մինչ մայրանալս զբաղվել եմ, հիմա էլ այդ ամենը փորձում եմ նույն կերպ անել»։
Ամբողջությամբ՝ life.tert.am