Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ավիափոխադրումների դադարեցման բերումով Հայաստանին լավ շանս է ընձեռվել տուրիստական հոսքերը ուղղորդելու դեպի մեր երկիր: Գրագետ PR-ի դեպքում տուրիստների աննախադեպ քանակ կարելի է բերել Հայաստան: Բայց արդեն մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել, ու ցավոք, Զբոսաշրջության կոմիտեի կամ պետական այլ մարմինների կողմից ոչ մի աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ:
Փոխարենն էդ գործով զբաղված են Сomedy club-ի մեր տղաները՝ Արթուր Ջանիբեկյանի գլխավորությամբ: Մարդիկ Հայաստանի մասին թույն վիդեո նկարեցին, հիմա էլ իրենց սոցցանցերի միլիոնավոր հետևորդներ ունեցող էջերում են տարածում՝ հասկանալով, որ ճիշտ պահն ա: Նոր Միշա Գալուստյանի ու մյուսների ինստագրամներում տեսա ու շատ ուրախացա, որ Ջանիբեկյանը մոբիլիզացրել ա թիմին:
Մի խոսքով, իշխանություններ, զարթնեք ու կպեք գործին, ճիշտ պահն ա: