Առնվազն երկու մարդ է վիրավորվել Փարիզի արևմուտքում գտնվող Բրեստ քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով France Bleu ռադիոընկերությանը:
Ռադիոընկերության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի մզկիթի շրջակայքում, հունիսի 27-ին, Փարիզի ժամանակով 16:30-ին, երբ անհայտ անձը կրակ է բացել: Երկու մարդ լուրջ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրը շրջափակված է: Կրակ բացող անձը հեռացել է դեպքի վայրից, ոստիկանությունը նրան հայտնաբերելու համար որոնողական աշխատանքներ է իրականացնում:
Արտակարգ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: