
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Ինչպես հաղորդում է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը, վարչապետը որոշումը ստորագրել է հունիսի 28-ին:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,-նշված է որոշման մեջ:
Կարեն Միրզոյանն Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2017թ. սեպտեմբերի 25-ը: