«Կտրիճ Դավո», «Հետդ կգամ» ու նմանատիպ այլ երգեր ԱՄՆ-ում բնակություն հաստատած Շպռոտին թույլ տվեցին համտեսել կոմերցիոն երգեր ներկայացնելու պտուղները, արդյուքնում նա սկսեց ներկայացնել հենց այդպիսի երգեր:
Տիգրան Ժամկոչյանի հետ զուգերգ ներկայացնելուց հետո Շպռոտը համագործակցության առաջարկ է արել Թաթուլին: Երգիչը համաձայնել է աշխատել նրա հետ, մեկ շաբաթից նրանք լսարանին կներկայացնեն նոր տեսահոլովակ, մինչ այդ Շպռոտը Tert.am Life-ին է տրամադրել բեքսթեյջ լուսանկարներն ու պատմել համագործակցության մասին:
«Վաղուց էի ուզում համագործակցել Թաթուլի հետ, քանի որ ինձ համար նա լավագույնն է իր ոճի մեջ: Ընտրել ենք Թաթուլի հին երգերից մեկը»,- ասել է երգչուհին:
Շպռոտի համար արտաքին գրավչությունը կարևոր հանգամանք է: «Ինձ համար տեսքը մեծ նշանակություն ունի, քանի որ այն միշտ աշխատել է իմ օգտին»,- ասել է երգչուհին ու հավելեց, որ տեսահոլովակում տարբեր կերպարներով է լինելու:
Ավելի մանրամասն՝ life.tert.am