Քլոե Քարդաշյանի հոբելյանը. Քիմի՝ էրոտիկ ենթատեքստով նվերը և վարդագույն խելահեղություն (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քլոե Քարդաշյանի հոբելյանը. Քիմի՝ էրոտիկ ենթատեքստով նվերը և վարդագույն խելահեղություն

Քլոե Քարդաշյանը մեծ շուքով նշել է 35-ամյակը։ Այդ օրվա առիթով իրապատում-շոուի աստղը երեկույթ է կազմակերպել ընկերների ու հարազատների համար։

Հյուրերը հավաքվել են Քլոեի վիլլայում, որը զարդարված էր թեմատիկ վարդագույնով։ Հյուրերին գլամուրային ուտեստներ են առաջարկել, օրինակ՝ վարդագույն պանրով սենդվիչ։ Ըմպելիքների համար հատուկ ձողիկներ էին պատրաստվել, որոնց վրա առկա էին հոբելյարի դեմքի պատկերով պիտակեներ։ Թեմատիկ հատված էր առանձնացվել նաև ֆոտոշարքի համար՝ վարդագույն մարզասրահ։

Ավելի ուշ հյուրերը սկսել են տոնել փողոցում։ Բակում մեխանիկական ցուլ էր տեղադրվել, որի վրա հերթով նստել են քույրերը։ Սակայն ոչ բոլորին է դա հաջողվել, Քլոեն գրեթե անմիջապես ընկել է, իսկ նրա քույրը՝ Քենդալը, մի փոքր ավելի երկար է մնացել։

Ամբողջությամբ՝ news.am