Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram–ի իր ալիքում պատասխանել է Սահմանադրության պաշտպանության գծով Գերմանիայի դաշնային գերատեսչությանը (ԳԴՀ–ի հակահետախուզություն), որը 2018 թվականի զեկույցում մեղադրել է Ռուսաստանին RT Deutsch և Sputnik պետական ԶԼՄ–ների միջոցով քողարկված ձևով գերմանական հասարակական կարծիքի վրա ազդելու փորձում։
«Սիրելի գերմանական հակահետախուզություն։ Մենք չենք քողարկվում, ընդհանրապես։ Մեր էջում ամեն ինչ գրած է, թե ով ենք մենք և ով է մեզ ֆինանսավորում։ Ուղարկե՞մ հղումը», – գրել է Սիմոնյանը։
ԳԴՀ հակահետախուզության զեկույցում պնդում են, որ Ռուսաստանը «քարոզչություն և ապատեղեկատվություն է տարածում տարբեր ճանապարհներով». այդ ճանապարհին կարևոր գործիք են սոցցանցերը, պետական և մասնավոր ինստիտուտները, ազդեցության առանձին գործակալները և պետական ռուսական ԶԼՄ–ները։
«Պետական ընկերությունները քողարկվում են անկախ ԶԼՄ–ների տակ, որպեսզի կոծկեն իրենց պատկանելությունը ռուսական պետությանը և ազդեն հանրության վրա։ Ամենակարևորներն այստեղ RT Deutsch–ը և Sputnik լրատվական գործակալությունն են», – գրված է փաստաթղթում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am