Հայաստանի մենաշնորհային շուկաներում իներցիոն վախ կա. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու
Advertisement 1000 x 90

Հայաստանի մենաշնորհային շուկաներում իներցիոն վախ կա. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու

Ապրանքային որոշ շուկաներում մենաշնորհները պահպանվում են իներցիոն վախի պատճառով։ Այսօր ԱԺ–ում նման տեսակետ հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Պետությունն իր գործառույթներն իրականացնում է, բոլոր խոչընդոտները փորձում է վերացնել` հնարավորություն տալով տվյալ ապրանքները ներմուծել։ Շուկան ազատ է, և ով ուզում է, կարող է տվյալ ապրանքը ներմուծել։ Ստեղծվում են հավասար պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան մուտք գործել համապատասխան շուկա։ Թե՛ իներցիոն վախ կա, թե՛ մարդիկ չեն կարողանում ինչ–ինչ պայմաններով շուկա մուտք գործել, այս հարցերին կփորձեմ պատասխանել արդեն իմ ընտրվելուց հետո»,– ասաց Սեդրակյանը։

Հանձնաժողովի անդամի թեկնածուն նաև նշեց, որ հանրության և տնտեսավարողների մոտ հարկավոր է բարձրացնել հանձնաժողովի նկատմամբ վստահությունը` ապահովելով հանձնաժողովում իրականացվող աշխատանքների թափանցիկությունը։

armeniasputnik.am