Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց մանկապարտեզների հասանելիության և ծնելիության մակարդակի բարձրացման միջև կապը:
Հունիսի 28-ին ելույթ ունենալով babycef.am տեղեկատվական հարթակի շնորհանդեսի շրջանակում՝ նախարարը նշեց, որ ժողովրդագրության տեսանկյունից անհրաժեշտ քանակի մանկապարտեզների առկայությունը նպաստում է ծնելիության մակարդակի բարձրացմանը, քանի որ տվյալ գործոնը ծնողներին օգնում է իրականացնել երեխայի խնամքի և դաստիարակության գործառույթները:
Մինչդեռ, Թորոսյանը խոստովանեց, որ Հայաստանում մանկապարտեզներում տեղերի պակաս կա, որը լրացնելու համար անհրաժեշտ է հարյուրավոր մանկապարտեզներ կառուցել:
Նշվեց, որ պետության կողմից քայլեր են ձեռնարևկվում տվյալ հարցի լուծման համար, այդ թվում նոր մանկապարտեզների ստեղծման միջոցով:
«Այս խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է», – վստահեցրեց Թորոսյանը:
Ծնողներին հուզող մեկ այլ հարցը կապված է երեխայի խնամքի նպաստի բարձրացման հնարավորությանը, որը ներկայումս կազմում է 18 հազար դրամ:
Նախարարի խոսքով, այս հարցը քննարկվում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում, սակայն նման սոցիալական ծրագրերի իրականացումը անմիջականորեն կախված է բյուջե մուտք գործող միջոցներից:
Թորոսյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը առաջնային ուշադրություն է դարձնում երեխաների առողջության հարցերին, ինչի վկայությունն է նախօրեին 0-18 տարեկան երեխաներին պետպատվերի շրջանակում ստացիոնար բժշկական օգնության և ծառայությունների տրամադրման մասին ընդունված որոշումը: