Փարիզի դատախազությունը երկար և մանրակրկիտ հետախուզությունից հետո եկավ այն եզրակացության, որ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհն ամենայն հավանականությամբ պայմանավորված է չհանգցրած ծխախոտով կամ էլ անսարք հոսանքի լարերով:
Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չի կարող հաստատել հրդեհի քրեական ծագումը: Միևնույն ժամանակ անցկացրած հետախուզությունը չի կարող հաստատապես ասել, թե ինչի արդյունքում է հրդեհը բռնկվել:
Երկու ամիսների ընթացքում քննիչները հարցուփորձ են արել հրդեհի ականատես ավելի քան 100 մարդկանց: Այս մասին պատմել է Փարիզի դատախազ Ռեմի Էյթսը: Բացի այդ նա հավելել է, որ կանցկացվի կատարվածի ավելի հենքային հետաքննություն: