Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին մասնակից Օզի Օզբոռնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբ ծանուցում Է ուղարկել իր երգերը քաղաքական արշավի ընթացքում օգտագործելու արգելքի վերաբերյալ: Երաժիշտի հայտարարությունը հունիսի 28-ին Instagram-ում հրապարակել Է նրա կինը՝ բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Շերոն Օզբոռնը: «Ուշադրության առնելով Օզի Օզբոռնի Crazy Train երգի չարտոնված օգտագործումը՝ մենք ծանուցում ենք ուղարկել Թրամփի շտաբ, որ նրան արգելված Է Օզբոռնի երաժշտությունն օգտագործել քաղաքական գովազդում եւ ընտրարշավում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Օզբոռնները նաեւ խորհուրդ են տվել Միացյալ Նահանգների նախագահին՝ «դիմել իր երաժիշտ-ընկերներին»: «Գուցե (ամերիկացի երաժիշտներ) Քանյե Ուեսթը, Քիդ Ռոքը կամ Թեդ Նյուջենթը թույլ կտան իրենց երգերն օգտագործել»,-հավելել են նրանք: Հունիսի 26-ին Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը Twitter-ում հրապարակել Էր մի տեսագրություն, որտեղ MSNBC հեռուստաալիքով դեմոկրատների նախընտրական արշավի մասնակիցների հեռուստաբանավեճերի հեռարձակումը ընդմիջվում Է Թրամփի մասնակցությամբ կադրերով՝ Օզի Օզբոռնի Crazy Train («Խելակորույս գնացք») կոմպոզիցիայի ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: