Արվեստաբան Անի Հարությունյանը Դիլիջանում հիմնել է Arm Food Lab փորձարարական խոհանոց-ստուդիոն: Այն գաստրոնոմիկ նախաձեռնություն է, որի նպատակն է բացահայտել հայկական բնաշխարհի ուտելի էկոհամակարգերը և սնվելու մշակույթը:
Անին երեք տարի առաջ է Երևանից Դիլիջան տեղափոխվել, նա Caffeine Brew Lab սրճարանի հիմնադիրներից մեկն էր: Սրճարանը սակայն վերջին ամիսներին դադարել է գործել, այժմ Անին ամբողջությամբ նվիրվել է խոհանոց-ստուդիոյի նախաձեռնությանը. նա ոչ միայն նախաձեռնության հեղինակն է, այլև խոհարարը:
Ավելի մանրամասն՝ gastrovino.mediamax.am