Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պաշտոնական դիրքորոշումը «ՎԵՏՕ» շարժման առաջադրած օրակարգի վերաբերյալ:
Հիշեցնենք օրակարգը՝
1. Ընդունել օտարերկրյա գործակալական ցանցի մասին օրենք:
2. Ընդունել օտարերկրյա գործակալ հանդիսացող անձանց մուտքը պետական կառույցներ սահմանափակող օրենք:
3. Արգելափակել Սորոսի գրասենյակի պետականաքանդ գործունեությունը ՀՀ տարածքում:
«ՎԵՏՕ» քաղաքական շարժման
հիմնադիր Նարեկ Մալյանին
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության
փորձագետ Արևիկ Նավոյանից
ԴԻՄՈՒՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ
Հարգելի պարոն Մալյան,
Ի պատասխան Ձեր՝ 27.05.2019թ. գրության՝ հայտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես կարևորել է Հայաստանում ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության հարցերը՝ դրանք համարելով մեր երկրի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ:
Կուսակցությունն իր ներուժն օգտագործել, օգտագործում և պատրաստակամ է հետագայում էլ օգտագործել հիշյալ արժեքները վնասող կամ վտանգի տակ դնող ցանկացած երևույթի դեմ՝ օրենքով թույլատրելի արդյունավետ պայքար ծավալելու ուղղությամբ:
Խմբակցությունում քննարկվել է Ձեր դիմումը, ուսումնասիրվել են դրանում նշված հարցադրումների իրավական հիմքերը, ինչի արդյունքում խմբակցությունը Ձեր առաջադրած հարցերի վերաբերյալ արտահայտում է հետևյալ մոտեցումը. հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեության կարգն ու պայմանները, ներառյալ նաև դրանց գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու հիմքերն ու կարգը սահմանված են ՀՀ գործող օրենսդրությամբ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերահաստատում էիր քաղաքական դիրքորոշումը՝ անթույատրելի համարել մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած գործունեություն, միաժամանակ, արձանագրելով, որ դրա դեմ պայքարի միջոցներն ու մեթոդները չեն կարող գործադրվել՝ անտեսվելով ՀՀ գործող օրենսդրության սահմանները:
Հարգանքով՝
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»
խմբակցության փորձագետ Ա. Նավոյան