Ցանկանում եմ հայ կանանց ոգևորել, որ լինեն ավելի ակտիվ. Աննա Հակոբյան
Advertisement 1000 x 90

Ցանկանում եմ հայ կանանց ոգևորել, որ լինեն ավելի ակտիվ. Աննա Հակոբյան

Հատված The Armenian Mirror-Spectator պարբերականին տրված Աննա Հակոբյանի  հարցազրույցից. «Ես վստահ եմ, որ կանայք կարող են մեծ դեր խաղալ հասարակական կյանքում, և դժբախտաբար Հայաստանում, մինչ Թավշյա հեղափոխությունը կանայք ճնշված էին և չունեին բավարար խիզախություն հասարակական ու քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն իրականացնելու համար:

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ ես այսքան ակտիվ, այսքան շատ աշխատում:

Ցանկանում եմ հայ կանանց ոգևորել, որ լինեն ավելի ակտիվ:

Ես ցանկանում եմ նրանց ցույց տալ, որ կարող են հասարակական-քաղաքական գործունեությունը համատեղել տնային տնտեսուհի լինելու և երեխաներ խնամելու հետ:

Մենք կարող ենք աջակցել մեր ամուսիններին, հոգ տանել մեր ընտանիքների մասին և միաժամանակ մեր նպաստը բերել մեր հասարակությանը, հանուն մեր ընտանիքների»:

wnews.am