Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքային են, կարեկցող: Միշտ օգնության ձեռք են մեկնում մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Խեցգետինները զուսպ են, զգում են, երբ մարդիկ ցավ են ապրում:
Օգնելն ու աջակցելը Խեցգետիններին օդի նման է հարկավոր: Երբ Խեցգետիններին ցավ են պատճառում, նրանք խաբված են զգում: Միայն թե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում սուտը:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկզբնական շրջանում մարդկանց մեջ միայն դրականն են տեսնում: Նրանք հավատում են մարդկանց, նրանց բարի մտադրություններին ու խոսքերին: Երկիվորյակները, ըստ էության, ի վիճակի են հասկանալ գրեթե յուրաքանչյուր քայլ, միայն, եթե դա անձնական հարաբերություններին չի վերաբերում:
Ցանկացած մտերիմ մարդ դադարում է այդպիսին լինել, եթե իրեն թույլ է տալիս ցավ պատճառել Երկվորյակներին: Հիասթափված Երկվորյակները փակում են դռները, կորցնում հետաքրքրությունը մտերիմների հանդեպ, ովքեր ցավ են պատճառել իրենց:
Ձկներ: Հեշտությամբ են հիասթափվում, փակվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նրբանկատ են, քչախոս, խելացի, ռոմանտիկ: Եթե վշտացրել եք Ձկներին, առհավետ կորցրել եք նրան:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վստահ են, որ մարդիկ, ովքեր գնահատում են իրենց, իրենց ցավ չեն պատճառի: Ձկները չեն սիրում ալիքի ուղղությանը հակառակ լողալ:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը