Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը անավարտ է թողել մրցավազքը:
Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը մեկնարկել է Point Race-ում, սակայն չի կարողացել եզրափակել այն, քանի որ ձեռքի կրկնակի վնասվածք ունի :
Ավելի վաղ հայ հեծանվորդը սկրեչ մրցաձևում 16 մասնակիցների շարքում 16-րդն էր:
Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե, բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանը` բրոնզե մեդալակիրներ:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: