
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքի խաղաց Զագրեբում: Grand Chess Tour-ի Զագրեբի մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի հակառակորդն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր: Պարտիայի 41-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանը 3 հնարավորից ունի 1,5 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան է: