
Ռուսական ինքնաթիռների թռիչքը Վրաստան արգելելու որոշումը մեծ հարված է Վրաստանի զբոսաշրջության ոլորտի համար: Ռուս զբոսաշրջիկները թվով առաջինն են Վրաստանում ու նրանց բացակայությամբ Վրաստանը լրջագույն ֆինանսական կորուստներ կունենա:
Որքա՞ն կկազմի Վրաստանի ֆինանսական կորուստը, որքա՞ն զբոսաշրջային հոսք կունենա Հայաստանն այս ֆոնին, ինչի՞ համար Վրաստան գնացող զբոսաշրջիկը կնախընտրի Հայաստանը: Ռուս-վրացական քաղաքական ճգնաժամի ու դրա հետևանքների վիճակագրությունը ներկայացնում է հաղորդաշարի հեղինակ Հրանտ Միքայելյանը: