Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
Ֆրանսիայում կայացած International Meeting de l’Artois մրցաշարում եռացատկորդ Լևոն Աղասյանը գրանցելով 16.53 մետր արդյունք գրավել է երրորդ տեղը, իրենց առաջ թողնելով միայն Բուրկինա Ֆասոյի և Թուրքիայի ներկայացուցիչներին:
Հաջորդ մարզիկն արդեն կմասնակցի աթլետիկայի Հայաստանի առաջնությանը, որը կանցկացվի հուլիսի 5-6-ին Արտաշատի մարզադաշտում: