ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը կրկին չպատասխանեց հարցին, թե ի վերջո, մանդատը վայր կդնի՞: «Ես բացառություն չեմ անում, իմ ասելիքը կասեմ ամբողջի դեմը». հունիսի 29-ին Եռաբլուրում Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողի հարցի ի պատասխան ասաց նա:
Օրեր առաջ մամուլում լուրեր էին տարածվել, թե Սասուն Միքայելյանն ասել է, որ «մանդատը շպրտելու է դեմքներին»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները՝ հավելելով, թե չգիտի Սասուն Միքայելյանի՝ ԱԺ նիստերից բացակայության պատճառը:
Ըստ մամուլում շրջանառված տեղեկության՝ Ս. Միքայելյանը վիրավորվել է իր հանդեպ վերաբերմունքից, որ իրեն ՔՊ վարչության կազմում չեն ընտրել: Դա եղել էր պատասխանն այն քայլի, որ պատգամավորը չէր աջակցել Կոտայքի ՔՊ-ական մարզպետի ներկայացրած քաղաքապետի թեկնածուին: