
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Օսակայում G20 գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ թարմ տեսք է ունեցել։ Լրագրողները վատ ինքնազգացողության ոչ մի նախանշան չեն նկատել, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
Պուտինը և Մերկելը միմյանց ձեռք են սեղմել և մի քանի վայրկյան շփվել։ Հետո նրանք զրույցը շարունակել են առանց տեսախցիկների։
Հիշեցնենք, որ հունիսին Մերկելը պաշտոնական հանդիպումների ժամանակ երկու անգամ վատ է զգացել։