
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ:
Ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Երևանում հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: