Մանվել Մամոյանը իրականացրեց հետևյալ վարժությունները. մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում կատարեց (նախկինում այդ ռեկորդը 57 էր), ինչպես նաև 3 րոպեի ընթացքում ձեռքերի վրա ուղղահայաց դիրքում հենում-ծալում կատարեց 73 անգամ (նախկին ռեկոդը՝ 55):
Իր հերթին Ահարոն Վիրաբյանը ռեկորդ սահմանեց հետևյալ վարժությունում. նա երկու ձեռքերի չորս մատների վրա 77 անգամ կատարեց հենում-ծալում:
Ի դեպ, երկու մարզիկներն էլ չեն պատրաստվում սահմանափակվել այս ռեկորդներով: Առջևում էլ ավելի հավակնոտ նպատակներ ու ծրագրեր կան: Մանվել Մամոյանը փաստում է՝ ժամանակին երազել է սահմանել ռեկորդ, որը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում: Եվ հենց նրա նպատակն իրականություն է դարձել, ցանկացել է ավելին՝ դառնալ ռեկորդների գրքի բացարձակ առաջատար: Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանում հայտնի է հայ Բրյուս Լի մականունով։ Մարդիկ սկսեցին այդպես անվանել Ահարոնին այն բանից հետո, երբ մարզիկը գերազանցեց Բրյուս Լիի` երկու մատների վրա հենում–ծալումի ռեկորդը։