Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը և դերասան Գոռ Համբարձումյանը հանդիպում են 2018 թվականի հունվարի 22-ից։ Վերջիններիս համար այդ թիվն այնքան խորհրդանշական է, որ Գոռը Մարիամին ամուսնության առաջարկ արեց դերասանուհու 22-րդ տարեդարձի օրը։ Զույգն արդեն մտածում է հարսանիքի մասին։
«Ամուսնական կյանք կառուցելը շատ բարդ է, հատկապես այն երիտասարդների համար, որոնք իրենց կյանքը զրոյից ինքնուրույն են դասավորում։ Բնակարան, լավ աշխատանք ունենալուն մենք ինքնուրույն ենք հասնում, մեզնից ոչ ոք որևէ մեկից օգնություն չի ուզում, ոչ ես իմ ծնողներից, ոչ Գոռը՝ իր։ Մենք միշտ էլ ասում ենք, որ ինքնուրույն ենք ամեն ինչ անելու, որևէ մեկը չպետք է խառնվի դրան՝ սկսած կահույք գնելուց։ Մեզ պետք է մի աստիճան բարձրանալ, հիմա մենք այդ աստիճանը բարձրանալու փուլում ենք»,- ասաց երիտասարդ դերասանուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am