Այսօր հունիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հիմնադիր Աննա Հակոբյանը՝ երեք դուստրերի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնք։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, ավանդույթներով հարուստ Վարդենիկ գյուղում տեղի ունեցավ Ավելուկի փառատոն, որի ժամանակ գործվելու է աշխարհի ամենաերկար ավելուկի հյոսքը։
Փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։ Այս խորհրդանշական միջոցառման շրջանակում ցանկացողները մասնակցել են ավելուկի ամենաերկար հյուսքը գործելու ընթացքին՝ սեփական ձեռքերով հյուսելով այն։ Աշխարհի ամենաերկար ավելուկի հյուսքը գրանցվելու է «Հայկական Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:
Տեղում կազմակերպվել է նաև յուրօրինակ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ Վարդենիկի շրջակա համայնքների և Հայաստանի այլ մարզերի ձեռներեցները հատուկ տաղավարներում հյուրերին ներկայացնում են իրենց արտադրած գյուղմթերքը։ Այս պահին մեծ կաթսայի մեջ ավելուկ է պատրաստվում, որպեսզի տեղի ունենա համտես-հյուրասիրություն։ Ա․ Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետի և Վարդենիկ համայնքի ղեկավարի հետ շրջայց կատարեց նաև տաղավարներում։
Ավելի մանրամասն` shamshyan.com կայքում