Ֆիզիկայից՝ բիզնես. Անահիտ Ալավերդյանը որոշեց իր փոքրիկ ընտանեկան բիզնեսը հիմնել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆիզիկայից՝ բիզնես. Անահիտ Ալավերդյանը որոշեց իր փոքրիկ ընտանեկան բիզնեսը հիմնել

24 տարի Պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ֆիզիկայի ֆակուլտետում աշխատելուց հետո Անահիտ Ալավերդյանը որոշեց իր փոքրիկ ընտանեկան բիզնեսը հիմնել։ Հյուրատունը բացելիս որոշեցին շեշտը դնել ջերմ ընտանեկան մթնոլորտի վրա, որտեղ կարելի է համտեսել տիկին Անահիտի պատրաստած ուտեստները, վայելել գեղեցիկ այգին, ինչպես նաև մասնակցել տեղական ուտեստների պատրաստման և կարպետագործության դասընթացների։

«Այցելուների թիվը տարեցտարի աճում է և այսօր արդեն ծրագրում ենք ընդլայնել բիզնեսը»,- ասում է նա։ Զբոսաշրջիկների, ինչպես նաև հյուրանոցների ամրագրման հայտնի հարթակների հետ կապը ապահովում է տիկին Անահիտի հարսը՝ Աննա Մարդանյանը, ով մի քանի օտար լեզվի է տիրապետում։

Տիկին Անահիտն իր ղեկավարած հասարակական կազմակերպության միջոցով փորձում է նաև օգնել տարածաշրջանի խոցելի խմբերի կանանց ծավալել ձեռնարկատիրական գործունեություն։