Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հուլիսի 1-ի առավոտյան առնվազն 24 մարդ Է զոհվել, երբ մարդատար ավտոբուսը լեռնային ճանապարհից ընկել Է կիրճը: Ինչպես հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, միջադեպը տեղի Է ունեցել Քիշթվարի օկրուգում: Ներկայումս պատահարի վայրում աշխատում են փրկարարները: Ոստիկանությունն սկսել Է ճանապարհա-տրանսպորտային պատահարի պատճառների հետաքննությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







