Արթուր Դանիելյան. «…Ու եթե հանկարծ Նիկոլը տապալվի, այ էդ ժամանակ նոր Ադրբեջանը «ստիպված» կսկսի հրթիռակոծել Երևանը…»
Advertisement 1000 x 90

Արթուր Դանիելյան. «…Ու եթե հանկարծ Նիկոլը տապալվի, այ էդ ժամանակ նոր Ադրբեջանը «ստիպված» կսկսի հրթիռակոծել Երևանը…»

Գիշերը Իսրայելը նորից հրթիռակոծել է Սիրիան, այս անգամ հենց Դամասկոսը: Ութ տարի առաջ սկիզբ առած ու մոտ կես միլիոն մարդու կյանք խլած իրադարձությունները, չգիտես ինչու, մինչև հիմա համառորեն անվանվում են քաղաքացիական պատերազմ: Հիմա, երբ ռուսական ԶՈւ-երի օգնությամբ բուն Սիրիայում հանդարտեցվում է իրավիճակը, Իսրայելն արդեն ուղղակիորեն, առանց տարատեսակ մահմեդական արմատականներ ներգրավելու, հարվածում է Սիրիային: Ուզում եմ հասկանալ, ինչու՞ է այդ ամենը մինչ օրս անվանվում քաղաքացիական պատերազմ:

Նիկոլն ու իր քայլարաստները հիմա նույն թեզը սկսում են զարգացնել Հայաստանում՝ «ներքին թշնամի», հիբրիդային պատերազմ և այլն… չէ սա հիբրիդային պատերազմ չէ, սա հին ու բարի պատերազմ է, երբ հակառակորդը իր գործակալների միջոցով մեր մոտ հեղաշրջում է իրականացրել ու, պառակտելով հասարակությունը, իրար դեմ է հանում քաղաքացիներին, որ ստեղծվի քաղաքացիական պատերազմի պատրանք: Ու եթե հանկարծ Նիկոլը տապալվի, այ էդ ժամանակ նոր Ադրբեջանը «ստիպված» կսկսի հրթիռակոծել Երևանը…

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր