
Դատախազության օրվան նվիրված միջոցառման ժամանակ այսօր` հուլիսի 1-ին, վարչապետի և ԱԺ նախագահի կողմից պարգևատրվեցին դատախազության մի խումբ ծառայողներ։
Ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով պարգևատրվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը։
Նշենք, որ Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազներից է։