Ալեն Սիմոնյանին «բերման են ենթարկել». hraparak.am
Advertisement 1000 x 90

Ալեն Սիմոնյանին «բերման են ենթարկել». hraparak.am

Իշխանության ներսում վերջին շաբաթվա գործուղումներն այնպես են դասավորվել, որ ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել ու վաղը մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստին նիստ վարող չկա: Բանն այն է, որ եւ ԱԺ նախագահը, եւ երեք փոխնախագահները գործուղման մեջ են, եւ որպեսզի արտահերթ նիստը կայանա եւ վարող լինի, մեր տեղեկություններով Ռուսաստանում գործուղման մեջ գտնվող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին «Իմ Քայլում» որոշել են «բերման ենթարկել»: Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաեւ ԲՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, հունիսի 27-ից ՌԴ-ում է, այցը դեռ չի ավարտվել, հետեւաբար կվերադառնա միայն Ալեն Սիմոնյանը, իսկ պատվիրակությունը կշարունակի հանդիպումներն ու քննարկումները:

Իսկ ԱԺ նախագահը մեկնում է մասնակցելու հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի ունենալիք միջազգային խորհրդարանական ֆորումին, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ: Ըստ մամուլի՝ սկզբում նախատեսված է եղել, որ Մոսկվա մեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն, սակայն ԵԽԽՎ վերջին սկանդալին, Ռուբեն Ռուբինյանի անհասկանալի քվեարկությունից, Հովհաննես Իգիթյանի չմասնակցությունից  հետո որոշվել է, որ Արարատ Միրզոյանն անձամբ ղեկավարի պատվիրակությունը` վերջին օրերին Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը մեղմելու նպատակով: Իսկ «Իմ Քայլի» մյուս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ արդեն մեկ շաբաթ է Ճապոնիայում է, նա այնտեղ ջրծաղիկով է հիվանդացել եւ դեռեւս հայտնի չէ՝ երբ կվերադառնա:

hraparak.am