Ինչով է վտանգավոր ալկոհոլ օգտագործելը շոգ եղանակին
Advertisement 1000 x 90

Ինչով է վտանգավոր ալկոհոլ օգտագործելը շոգ եղանակին

Շոգ եղանակին ալկոհոլ օգտագործելը կարող է ջերմային հարվածի հանգեցնել։

Ռուս բժիշկ Եվգենի Բրյունը նշում է, որ շոգին ալկոհոլի, անգամ եթե այն սառն է, օգտագործումը խիստ վնասակար է, այն  խախտում է մարմնի ջերմակարգավորումը, ինչի հետևանքով մեծանում է ջերմային հարված ստանալու հավանականությունը։

Նա նշում է, որ սառը ալկոհոլային կոկտեյլները, տոնիկները շոգին ամենևին չեն հովացնում, միայն վնաս են տալիս։ Դրանց մեջ ալկոհոլի առկայությունն արդեն իսկ վտանգավոր է։

Մասնագետը նշում է, որ սառը ալկոհոլ խմելիս մարդ նախ զովություն է զգում, սակայն հետո նա թուլանում է, և ջերմային հարված ստանալու վտանգը կտրուկ մեծանում է։

bujinfo.am