«Մարդիկ ուզում են իրենց ձայնը լսելի լինի, իրենց բողոքը հասնի իշխանությանը». Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Մարդիկ ուզում են իրենց ձայնը լսելի լինի, իրենց բողոքը հասնի իշխանությանը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը հուլիսի 1-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչները խմելու ջուր չունենալով՝ միջպետական ավտոճանապարհն են փակել, Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները կրճատումների դեմ բողոքելով՝ Հայաստան մտնող միակ երկաթգիծն են փակել։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանում օրինախախտում են անում, միջպետական ավտոճանապարհ և երկաթգիծ փակում, որովհետեւ մարդիկ ուզում են իրենց ձայնը լսելի լինի, իրենց բողոքը հասնի իշխանությանը։

Սահմանամերձ, հերոս Կիրանց գյուղի դպրոցի շենքը քանդվում է։ Արդեն քանի տարի խնդիրը կա, սակայն այն չի լուծվում, սեպտեմբերին երեխաները հաճախելու են դպրոցի վթարային շենք։ Կիրանցի բնակիչները պե՞տք է գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը փակեն, որ հիմնահարցը լուծվի»։



Նման նյութեր