«Բառախաղով անօթևանների կացարանային պայմանները չեն փոխվելու». Վահան Թումասյան
Advertisement 1000 x 90

«Բառախաղով անօթևանների կացարանային պայմանները չեն փոխվելու». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գյումրիում այս պահին մոտ 2500 ընտանիք անօթևան են, նրանցից մոտ 1500-ը կամ շուրջ 5000 մարդ երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևաններ են, նրանց բնակարանով ապահովելու որևէ ծրագիր չկա և հայտնի չէ, թե երբևէ լինելու է:

Բառախաղով կամ լրագրողների՝ աղետի գոտու խնդիրներից ոչ իրազեկ լինելու վրա հույս դնելով, սարսափելի անմարդկային պայմաններում բնակվող մեր հայրենակիցների կացարանային պայմանները չեն փոխվելու»:

Ավելի ուշ, Վ․ Թումասյանը հետևյալ գրառումն է կատարել․

«Տեսնես Հայաստանում կա՞ մի լրատվամիջոց, որ հասկացել ու ճիշտ է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյան խոսքերը աղետի գոտու անօթևանության խնդրի լուծման մասին: Մարդը չի ասել, թե անօթևան խնդիրը 2020 թվականին լուծվելու է, առավել ևս դա նույնիսկ Աստծուն հայտնի չէ: Մի պահ ձեզ դրեք բնակարանի սպասող մարդկանց տեղը, հասկանում եք ինչ վիճակի մեջ եք դնում անօթևան մարդկանց… խոսքը գնում է դեռևս 2012 թվականից հիմնականում գյուղական համայնքներում շահառու ճանաչված խմբի մասին, բայց հազարավոր ընտանիքների, այդ թվում Գյումրու մոտ 2000 անօթևան ընտանիքներից և ոչ մեկի մասին չէ….»։



Նման նյութեր