«Երգ գրելու թեման այս քանի օրը ՖԲ-ում խիստ արդիական է, ասում եմ չշարունակե՞նք». Արմեն Աշոտյան
Advertisement 1000 x 90

«Երգ գրելու թեման այս քանի օրը ՖԲ-ում խիստ արդիական է, ասում եմ չշարունակե՞նք». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի հրապարակումը.

«Երբ ծանր ու հագեցած աշխատանքային օրվա ավարտին ստանում ես շատ անսպասելի եւ հաճելի լուր։

Քչերդ գիտեք, որ իմ բանաստեղծությունների հիման վրա կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանը մի քանի շատ գեղեցիկ երգեր էր հեղինակել, որոնք կատարում է երգչուհի Anna Poghosyan-ը։

Նոր հայտնի դարձավ, որ այդ երգերը միջազգային երաժշտական փառատոնին արծաթե մեդալի են արժանացել։

Անչափ շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ կոմպոզիտորին եւ կատարողին։ Ու քանի որ երգ գրելու թեման այս քանի օրը ՖԲ-ում խիստ արդիական է, ասում եմ չշարունակե՞նք»:



Նման նյութեր