Վթար Երևանում, կան վիրավորներ․ shamshyan.com
Advertisement 1000 x 90

Վթար Երևանում, կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր, հուլիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող փոքր կարմջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 RX 032 համարանիշի և Nissan մկանիշի 35 XF 698 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ն էլ բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Այս պահին Ճանապարհային ոստիկանները սպասում են որպեսզի ժամանի ՃՈ հետաքննիչը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

shamshyan.com